Ի.Ալիեւը ղարաբաղյան խնդրի մասին. Բանակցային գործընթացում կա չօգտագործված ներուժ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»: Այդ մասն հայտարարել է Արբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Այս հարցը չի գտնվում զիջումների դաշտում: Ամենամեծ զիջումը, որին գնացել է Ադրբեջանը, կայանում է նրանում, որ մենք ավելի քան 10 տարի շարունակում ենք խաղաղ բանակցությունները: Ես կարծում եմ, որ այս խնդիրը հնարավոր կլինի լուծել, երբ Ադրբեջանը կվերածվի ուժեղ պետության»,-ասել է նա: Ալիեւի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կարելի է բավարար գնահատել` «զգացվում է, որ համանախագահները շահագրգռված են բանակցային գործընթացն առաջ տանելու մեջ»: «Եվրոպայի Խորհուրդը եւ այլ միջազգային կազմակերպություններ բազմիցս հայտարարել են Արդբեջանի դիրքորոշումը պաշտպանելու մասին, սակայն մեր համբերությունն անսահման չէ», - ասել է Իլհամ Ալիեւը եւ հիշեցրել, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է մինչեւ 600 մլն դոլար: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «նրանից հետո, երբ Ադրբեջանը կվերածվի ուժեղ պետության, հնարավոր կլինի լուծել ցանկացած հարց: Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորման փուլային ծրագրին. դա սկզբունքային եւ անփոփոխ դիրքորոշում է», - հայտարարել է Ի.Ալիեւը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---