ՀՀ ՊՆ ղեկավարը չի կասկածում, որ սահմանադրական հանրաքվեն կայացել է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի կասկածում, որ «երկրի Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ հանրաքվեն կայացել է»: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: Ավելին, Ս.Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու օգտին է քվեարկել ընտրողների 1/3-ը: Միեւնույն ժամանակ, նա կտրականապես հերքել է լուրերն այն մասին, որ զինծառայողները քվեարկել են մի քանի անգամ: «Եթե չեք հավատում, կարող եք համեմատել, թե որքան զինծառայող է քվեարկել երկրում կայացած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ եւ որքան այժմ»,-նշել է նա: Անդրադառնալով ընդդիամադիր առաջնորդների այն արտահայտություններին, թե երկրի իշխանությունները կեղծել են նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական հանրքվեի արդյունքները` Ս.Սարգսյանը հայտարարել է, որ «մի քանի հոգի միշտ էլ կարող են անվավեր ճանաչել հանրաքվեի արդյունքները», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---