«Հանրապետություն» կուսակցության 10 ակտիվիստներ հացադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Երեւանում, Մատենադարանի մերձակա հրապարակում տեղի է ունենում միավորված ընդդիմության հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը իրադարձությունների վայրց, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների խոսքերով, «կուսակցության 10 ակտիվիստներ հացադուլ են հայտարարել, որը կշարունակվի մինչեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը»: Մինչդեռ, Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ «այժմ նման ակցիաների ժամանակը չէ»: Նրա խոսքերով, «ընդդիմության գործողությունները կհանգեցնեն նրան, որ 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները չեն կայանա»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ «սկսվել է խորհրդակցությունների առաջին փուլը միջազգային կազմակերպությունների հետ»: Նրա խոսքերով, ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված 6 երկրների դեսպանների հետ: Ընդ որում, նա չի ճշտել, թե հատկապես որ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ են հանդիպել հայ ընդդիմադիրները: Ա.Սարգսյանը «համբերության կոչ է արել ժողովրդին» եւ «խնդրել է ընդդիմությանը ժամանակ տալ հետագա գործողությունները կազմակերպելու համար»: Նշենք, որ Մատենադարանի մոտ հավաքվել էր շուրջ 3 հազար հոգի: Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---