Դիմիտրի Ռուպել. Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման շեմին 7 դեկտեմբերի 2005 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի ՌուպելըԼյուբլյանայում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի 13-րդ հանդիպմանը հայտարարել է, թե 2006 թվականը իրական հնարավորություն է ընձեռում ամրապնդելու այն աշխատանքի հիմքը, որը ԵԱՀԿ-ն իրագործել է Ղրղզստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում: Նրա խոսքերով, կայունությունը Ադրբեջանում կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման շեմին, եւ Սլովենիան պատրաստ է իր ներդրումը կատարել երկխոսությունը դյուրացնելու համար` նույնիսկ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ավարտից հետո»,-նշել է Դ.Ռուպելը: Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հարաբերությունները բարեկամական են, որոնք հաստատվեցին ոչ միայն ԵԱՀԿ-ում մեր գերազանց աշխատանքով, այլեւ Հայաստանի նախագահի` վերջերս Սլովենիա կատարած այցով», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |