Հունվարի 10-ին տեղի կունենա ԵԽ Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նիստը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեն: Նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի գծով 2004 թվականին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կայացված որոշման իրագործման մեխանիզմները: «Որոշման համաձայն, Հայաստանը ճանաչվել է ագրեսոր-երկիր: Կարծում եմ, որ այս որոշման դրույթների իրագործման դեպքում Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի գծով կտապալվի»,-նշել է Ա.Մոլազադեն: Ա.Մոլազադեն մտադիր է նիստի մասնակիցներին հայտնել Ադրբեջանի դիրքորոշումը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---