Վ.Կազիմիրով. Ղարաբաղյան հակամարտությունում քարոզչությունը թմրանյութի չարագուշակ դերակատարություն ունի

PanARMENIAN.Net - Տարեվերջին, հատկապես Ադրբեջանում ընտրություններից եւ Հայաստանի հանրաքվեից հետո, ակտիվացել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկումը: Բուռն հույսեր են հայտնվում հակամարտության կարգավորման հարցում 2006 թվականին բեկում մտցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է 1992-96 թթ. Ռուսաստանի նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հայկական ոչ կառավարկան կազմակերպություններին իր պատասխան ուղերձում: Փորձագետները վիճաբանում են հակամարտության կարգավորման տարբեր նախագծերի շուրջ: Բնական է, խոսք է գնում նաեւ այն մասին, թե ինչ կարող էին կամ պետք է անեն այդ դեպքում ոչ կառավարական կազմակերպությունները, «ժողովրդական դիվանագիտությունը»: «Համոզված եմ, որ չնայած բանակցային գործընթացի գաղտնիությանը, նրանք կարող են չափազան օգտակար գտնվել կարգավորման գործում»,-ասվում է ուղերձում: Նրա խոսքերով, լիովին հասկանալի է պաշտոնական շրջանակների արձագանքի բացակայությունը Վ.Կազիմիրովի բաց նամակին, ուղղված հայկական եւ ադրբեջանական ոչ կառավարկան կազմակերպություններին:



«Ինչպես հայտնի է, հակամարտության կարեւոր վիճակելի խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է: Սակայն չի կարելի համարել, որ ադրբեջանական ոչ կառավարկան կազմակերպությունները, պաշտպանելով իրենց տեսակետը այս հարցում, դարձել են պաշտոնական Բաքվի կցորդը: ԼՂ վերաբերյալ դիրքորոշումը իշխանություններից կախման չափանիշ չի կարող լինել: Չէ որ հայերն էլ չունեն այնպիսի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք լինեին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու ջատագովները»,-նշում է ռուս դիվանագետը: «Նա, ով սպանություն է կատարում էթնիկ հողի վրա, նույնիսկ մինչեւ դատարանի վճիռը կարելի է հանցագործ համարել, լինի դա Բուդապեշտում, Գյումրիյում թե Վորոնեժում: Համաձայն եմ, եւ ինքս էլ վաղուց գրում եմ, որ հարկ չկա ոչ կառավարական կազմակերպությունները դարձնել քարոզչության գործիք այս կամ այն կողմից: Նույնիսկ հակաքարոզչության: Պետք չէ մոռանալ, որ ոչ կառավարական կազմակերպությունները ժողովրդական դիվանագիտության հաջողակ ջատագովներ կարող են դառնալ միայն այն բանից հետո, երբ ակտիվ բացատրական աշխատանք սկսեն իրենց հայրենակիցների շրջանում սեփական հասարակության մեջ:

Չափազանց գնահատում են եւ ադրբեջանցիներին, եւ հայերին, որ կարողացան չնայած կորուստներին եւ պատերազմի դառնությանը, պահպանել արտաքին սառնասրտությունը, սթափ միտքը: Ցանկալի կլիներ ավելի հաճախ դրա ականատեսը դառնալ: Սակայն արդեն լսվում են մամուլում սթափ ձայներ, սթափ դատելու կոչեր: Աճում է նաեւ այն բանի գիտակցումը, որ «խեղդվողներին փրկելը հենց իրենց խեղդվողների գործն է», ինչպես հիշեցրեց մեզ օրերս հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան: Նման բարդ եւ բազմապլան գործում չի կարելի ողջ պատասխանատվությունը բարդել միայն իշխանությունների վրա եւ սահմանափակվել նրա քննադատությամբ: Նաեւ պետք է ասել, որ քաղաքացիական հասարակության դերը միայն իշխանությունների քայլերը վիճակելը չէ` երբեմն հարկ է աջակցել նրանց, ուղղորդել, բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում: Ամեն ինչ կախված է գործողությունների էությունից: Կուզեի հավատալ, որ ոչ կառավարական կազմակերպությունների, ժողովրդական դիվանագիտության հնարավորությունների եւ պարտքի գիտակցումը առավել կառուցողական ընթացք կստանա` ի նպաստ երկու ժողովրդների»,-ասվում է Վ.Կազիմիրովի նամակում, հաղորդում է «Ռեգնում. գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---