Բաքվում հայտարարում են, որ 2006 թվականին անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր` ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - 2006 թվականին անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին դեկտեմբերի 13-ին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա կարծիքով, հաջորդ տարի հնարավոր են հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ: Սակայն նա համարում է, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում ամենաբարձր մակարդակով: Նա համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որ 2006 թվականը կարող է վճռորոշ լինել խնդրի կարգավորման համար: Ա.Ազիմովը բացատրել է դա նրանով, որ հակամարտության կողմ հանդիսացող երկրներից եւ ոչ մեկում հաջորդ տարի ընտրություններ չեն լինելու եւ աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում չի փոխվել: Այդ փոփոխությունները ձեւավորում են նոր նախադրյալներ հակամարտության կարգավորման համար, ընդգծել է դիվանագետը:



Նա հաստատել է տեղեկատվությունն, ըստ որի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կայցելեն դեկտեմբերի 16-17: Անդրադառնալով դիվանագետների հանդիպման ծրագրին` Ա.Ազիմովը հաղորդել է, որ նախատեսվում են նրանց հանդիպումները Ադրբեջանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ: Դրական գնահատելով Արտաքին գործերի նախարարների խորհրդի Լյուբլյանայում կայացած նիստը` Ա.Ազիմովը նշել է, որ ԱԳՆԽ-ի ընդունած փաստաթղթում կան «մեծ թերություններ»: Նրա կարծիքով, փաստաթղթի դրական կողմն այն է, որ այնտեղ ընդգծվում է ԵԱՀԿ դերակատարության ակտիվացման անհրաժեշտությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, ինչպես նաեւ ԵԱՀԿ դերի վերանայումը ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական առումով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---