Նախիջեւանում ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում են հայկական խաչքարերը15 դեկտեմբերի 2005 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Իրանում ՀՀ դեսպանությունն ահազանգ է ստացել Ատրպատականի հայոց թեմից առ այն, որ շուրջ 100 ադրբեջանցի զինվորներ ներխուժելով Արաքսի ափին գտնվող Հին Ջուղայի գերեզմանատուն, հսկա մուրճերով, բահերով եւ ծանր տեխնիկայով զինված ջարդում ու փշրանքների են վերածում 2002 թվականին նույն ադրբեջանցիների սրբապղծությունից փրկված մնացած հայկական խաչքարերը:Սա ադրբեջանական պետության պատմության նենգափոխման հերթական քայլն է, որի միջոցով փորձ է արվում հայկականության եւ հայության հետքը ջնջել Նախիջեւանի տարածքում: Իրանում Հայաստանի դեսպանատունը տեղեկություններ է ստանում, որ այսօր դեռեւս շարունակվում են Հին Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերը, խաչքարերն ու այն բոլոր հուշարձանները, որոնք վկայությունն են հայ ժողովրդի, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության, կրկին անգամ ենթարկվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ծրագրված վանդալիզմին: Ոչնչացվում են հայոց գերեզմանատան մշակութային մասունքները, որոնք կենդանի վկաներն ու ապացույցն են պատմական այն իրողության, որով փաստվում է հայկական պատկանելությունը: Ադրբեջանական իշխանությունները մշտապես գործի են դրել բոլոր հնարքներն ու սադրանքները, որպեսզի ի սպառ ջնջվեն այդ պատմական փաստերի հետքերը: Այդ առիթով իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդները հայության անունից իրենց զայրույթն ու ցասումն են հայտնում եւ ահազանգում են համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, մասնավորպես ՅՈՒՆԵՍԿՈ-ին` որպեսզի վերջինս իր մանդատի եւ կանոնադրությանը համաձայն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի հերթական մշակութային եղեռնագործությունը կասեցնելու համար: Բացի այդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը իրազեկել է ՀՀ ԱԳՆ ղեկավարությանը եւ շարունակում է հետեւել դեպքերի զարգացմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |