ՆԱՏՕ-ն խորացնում է հարաբերությունները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր գործընկերների հետ19 դեկտեմբերի 2005 - 17:53 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն խորացնում է հարաբերությունները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր գործընկերների հետ` մասնավորապես, օգնելով նրանց իրականացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հուպ Սխեֆերը` ելույթ ունենալով Անկարայի Բիլքենթ համալսարանում: «Այսօր ինչպես երբեք մենք պետք է դիտարկենք որոշակի երկրներն ու տարածաշրջանները միասնական տրանսատլանտյան ոսպնյակի միջոցով: Դա վերաբերում է Հարավ-արեւելյան Եվրոպային, Ռուսաստանին եւ Ուկրաինային, Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկային եւ Մեծ Մերձավոր Արեւելքին: Այդ տարածաշրջաններում դրական փոփոխություններին աջակցության ուղիների որոնումը, ժողովրդավարության եւ կայունության խրախուսումը պետք է միասնական տրանսատլանտյան ջանք լինեն, հակառակ դեպքում դժվար թե մենք կարողանանք հաջողության հասնել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |