ԱՀ ԱԳՆ. ԵԱՀԿ բարձր ծրագրման խմբի այցը Բաքու կապված է բանակցությունների ակտիվացման հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղեկավարությունը շահագրգիռ է այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված կազմակերպչական հարցերը ետ չմնան բանակցային գործընթացից, որի կապակցությամբ Ադրբեջան է ուղարկվել ԵԱՀԿ բարձր ծրագրման խումբը, որի կազմում ընդգրկված է 9 սպա: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ բարձր ծրագրման խումբը ստեղծվել է Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշումների արդյունքում եւ նրա հիմնական նպատակն է տեխնիկական եւ կազմակերպչական հարցերի լուծումը, ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը: «Վերջին 8 տարիների ընթացքում սա խմբի ներկայացուցիչների առաջին այցն է Ադրբեջան, եւ, կարծում եմ, կապի սպաների այցը կապված է բանակցությունների ակտիվացման հետ»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարը` հաղորդելով, որ վերջին օրերին խմբի անդամները, որի կազմը անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել, ծանոթացել են հրադադարի գոտում տիրող իրավիճակին: Ա.Ազիմովը համաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի դիրքորոշման հետ, որը ավելի վաղ հայտարարել էր, թե բարձր ծրագրման խմբի այցը հիմք է ծառայում «որոշակի լավատեսական եզրակացությունների համար», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---