Այսօր մեկնարկում է Ռամիլ Սաֆարովի գործով երկրորդ դատավարությունը17 հունվարի 2006 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բուդապեշտում տեղի կունենա հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դեմ բանտապահի կողմից հարուցած հայցով դատավարությունը: Դատավարությանը կմասնակցեն նաեւ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Ռամիլ Սաֆարովի իրավունքները կպաշտպանի նրա նոր հունգարացի փաստաբան Կլարա Ֆիշերը: Նշենք, որ 2004 թ. հունիսի 19-ին բանտապահները խնդրել են Ռ.Սաֆարովից նրա հեռախոսաքարտը: Հունգարերեն չիմացող Ռ.Սաֆարովը «չի հասկացել», թե ինչ են իրենից ուզում, ինչն էլ դարձել է միջադեպի պատճառ: Արդյունքում, «8 ոստիկաններ ոլորել են նրա ձեռքերը եւ կապել, այդպիսով ֆիզիկական ուժ կիրառելով նրա դեմ»: Այդ իրադարձությունից հետո, չնայած դատական ատյաններին ուղղված Ռ.Սաֆարովի փաստաբանների հայցադիմումներին, դատարանը համարեց, որ ապացույցներ չկան եւ փակեց գործը: Դրան հետեւեց հակառակ կողմի հայցը ադրբեջանցի սպայի կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը, Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը հայտարարել էր.«Ահա թե ինչ է ասում այդ առնչությամբ ինքը Սաֆարովը երրորդ դատաբժշկական փորձաքննության ժամանակ, որն այնքան դուր էր եկել պաշտպանությանը, սակայն չեղյալ հայտարարվեց դատովորի կողմից: «Այդ օրն ինձ զանգահարեց իմ փաստաբանը, ես նրանից իմացա մի տհաճ լուր, որից հետո սկսեցի ոտքերով ուժգին հարվածել դռանը: Երբ բանտապահը բացեց դուռը, ես նրա վրա ջուր լցրերցի»: Համաձայնեք, որ հունգարացի բանատապահները այս իրավիճակում չէին կարող այլ կերպ վարվել` նրանք պետք է ուժ կիրառեին մոլեգնող կալանավորի հանդեպ: Արդյունքում Սաֆարովի դեմ բանտապահների բողոքի հիման վրա հարուցվեց երկրորդ քրեական գործը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |