Կրեմլը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում, գտնում է ռուս փորձագետը17 հունվարի 2006 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ Կրեմլը շահագրգռվածություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: «Անցած տարվա սեպտեմբերի 2֊-ին` Ղարաբաղի անկախության օրը ԼՂՀ֊ի ղեկավարությանը շնորհավորեցին 40 ամերիկացի կոնգրեսականներ եւ ոչ մի ռուսաստանցի օրենսդիր: Ռուսաստանյան բիզնեսը նույնպես գրեթե ներկա չէ Ղարաբաղում, որը չճանաչված հանրապետություններից ամենազարգացածն է տնտեսական առումով», - փաստել է ռուսաստանցի քաղաքագետը: «Չճանաչված հանրապետություններն ունեն իրենց քաղաքական, հասարակական ինստիտուտները, ուժային կառույցները, ներքին լեգիտիմությունը, ազգային-֊պատմական միֆը: Եվ նրանք շատ դեպքերում կարող են գոյատեւել առանց ռուսաստանյան օգնության», - եզրակացնում է Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, արդի իրողությունները Մոսկվայից պահանջում են նոր մոտեցումներ սառեցված հակամարտությունների նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |