Բաքուն մտադիր է «Ղարաբաղի հանդեպ ԵԱՀԿ դիրքորոշումն առավել վճռական դարձնել»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կանցկացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կարծիքների փոխանակում : Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Մենք լիովին բավարարված ենք նրանով, որ շատ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններ հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Մենք ցանկանում ենք, որ պետությունների եւ կազմակերպությունների կողմից այդ հետաքրքրությունը վերածվի պահանջի»,-ասել է Ն.Մամեդովը: Նրա խոսքերով, Կարել դե Գուխտի այցն Ադրբեջան ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ ամսում նշանակալի իրադարձություն է: «Կարծում եմ, որ խաղաղ կարգավորման նրանց հույսերը, նման դիրքորոշման որդեգրումը պետք է ծառայի խնդրի կարգավորման գործին, իր ազդեցությունն ունենա: Մենք դա դրական ենք գնահատում»,-ասել է Ն.Մամեդովը եւ ավելացրել, որ Բաքվում քննարկումներ կանցնեն` ուղղված նրան, որ ԵԱՀԿ դիրքորոշումը հակամարտության հարցում ամրապնդվի, դառնա առավել վճռական: ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը ճանաչողական այցով Ադրբեջան կժամանի հունվարի 25-ին, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---