Ազատ է արձակվել Իրաքում պատանդ պահվող կիպրոսահայը17 հունվարի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը հունվարի 16-ին վերադարձել է Նիկոսիա: «Հուսով եմ, որ կկարողանամ այս ամենը անցյալում թողնել եւ նոր կյանք սկսել: Փառք Աստծո, ինձ հաջողվեց տուն վերադառնալ: Թշնամուս անգամ չէի ցանկանա այն, ինչ ես ապրեցի», - հայտարարել է Կ. Ջեքերջյանը: Իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերացման», օգոստոսի 21-ին առեւանգել էր հայազգի գործարար Կարապետ Ժան Ջեքերջյանին եւ 1 միլիոն դոլար պահանջել նրան ազատ արձակելու համար: Ջեքերջյանը ազատ էր արձակվել Ամանորից հետո, եւ, ըստ նրա ընտանիքի, վճարվել է 200 հազար դոլար փրկագին: Մահմեդական խմբավորումը սպառնացել էր սպանել Իրաքում «ամերիկյան օկուպացիոն զորքերին» ուտելիք եւ խմիչք մատակարարող Jeto Trading ընկերության ներկայացուցիչ 41-ամյա Ջեքերջյանին, որը Կիպրոսի եւ Լիբանանի քաղաքացիություն ունի` եթե ընկերությունը անհապաղ չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում: Կատարելով առեւանգողների պահանջը, ընկերությունը սեպտեմբերի կեսին դադարեցրել էր գործունեությունը Իրաքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |