Վրաստանի իշխանությունները կաջակցեն Հայ եկեղեցու վիրահայոց թեմի խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին` ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի եւ երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ, հաղորդում է Սբ.Էջմիածնի մամլո դիվանը: Հանդիպման ընթացքում Գարեգին Երկրորդը գոհունակություն հայտնեց երկու պետությունների միջեւ հարաբերությունների ու համագործակցության զարգացման առիթով: Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձավ Հայ Եկեղեցու Վիրահայոց թեմի շուրջ ստեղծված վիճակին` վստահություն հայտնելով, որ բոլոր դժվարությունները կհարթվեն եղբայրական սիրով, փոխհասկացողությամբ եւ այն գիտակցությամբ, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի համար է: Իր հերթին, Վրաստանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբությանը: Վիրահայոց թեմի խնդիրների վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ այժմ վրաց իշխանությունները փորձում են լուծել ինչպես Հայոց թեմի, այնպեսեւ երկրի կրոնական դաշտում առկա խնդիրները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---