ՌԴ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքը նկատելիորեն ավելի ինտենսիվ է դարձել

PanARMENIAN.Net - «Կանխատեսումներ չեմ անի, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ըստ 2005 թվականի արդյունքների առաջխաղացում կա»: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Լավորվը նշել է, որ վերջին ամիսներին ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքը նկատելիորեն ավելի ինտենսիվ է դարձել, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանոնավոր հանդիպումներ են անցկացնում, կանոնանվոր կերպով հանդիպում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Կազանում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում, հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը, նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցում էր այս խնդրի կարգավորման բանաձեի որոնումներին: Առաջիկա շաբաթներին ակնկալվում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումներ, հաղորդել է Սերգեյ Լովրովը: Նրա կարծիքով, «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զգացվում է առաջ շարժվելու ձգտումը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---