Շարունակվում են պայթեցված գազատարի վերականգնման աշխատանքները25 հունվարի 2006 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Կավկազտրանսգազ» ՍՊԸ-ն շարունակում է«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» հիմնական գազամուղի վերանորոգման վերականգնողական աշխատաքնները: Վերացվել են աշխատանքների անցկացման տեղում ապամեկուսացման պատճառով առաջացած բարդությունները: Մնացորդային կոնդենսատի արտահոսքը խողովակի հարավային կողմից դադարեցվել է: Դուրս է բերվել կոնդենսատով աղտոտված գրունտը: Ավարտվել են անհրաժեշտ հողային աշխատանքները: Անց է կացվել լրացուցիչ հետազոտում եւ ճշտվել է խողովակի ձեւախեղված հատվածի երկարությունը: Լրացուցիչ կոճ է նախապատրաստվում վնասված հատվածում մոնտաժելու համար: «Կավկազտրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետները սկսել են եռակցման ախատանքները: Եռակցվում է առաջին կոճը, երկրորդը նախնական մշակում է անցնում: Ինչպես ընդգծել են մամլո ծառայությունում, չնայած բարդ եղանակային պայմաններին եւ աշխատանքների լարված տեմպին, գազի մասնագետները անում են հնարավորը գազամուղի շուտափույթ վերականգնման եւ դեպի Վրաստան ու Հայաստան գազի առաքման համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |