Հաֆիզ Փաշաեւը ԱՄՆ կոնգրեսականներին պատմեց «ճշմարտությունը» հայկական հուշարձանների ավերման մասին

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը անփոփոխ է մնում, իսկ դա, իր հերթին, դրական ազդեցություն է թողնում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա»: Այդ մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը: Նա նշեց, որ ամերիկա- ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ, եւ ընդգծեց, որ դրանք ավելի կամրապնդվեն Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի ԱՄՆ կատարվելիք այցից հետո: Իսկ ինչ վերաբերում է ամերիկացի կոնգրեսականների հայցին Նախիջեւանում հայկական հուշարձանների ավերման վերաբերյալ, ապա Հ. Փաշաեւը դրանք դատարկ խոսակցություններ անվանեց: «Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարկ խոսակցություններ: Այն բանից հետո, երբ մենք նրանց պատմեցինք ճշմարտությունը Ադրբեջանի մասին ամեն բան ընկավ իր տեղը»,- պնդում է դիվանագետը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---