Սպասվում է Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը փոխանցել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մանուչեհրու Մոթակիին ՀՀ ԱԳՆ ղեկավարի գրավոր հրավերը այցելել Հայաստան: Մ.Մոթակին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ արտահայտվել է Իրանի եւ Հայաստանի համագործակցության զարգացման օգտին: «Ներկայումս պայմաններ կան երկու երկրների համագործակցությունը տարաբեր ոլորտներում զարգացնելու համար, եւ, բացի այդ, կողմերը ծանոթ են միմյանց հնարավորություններին»,-նշել է նա, ավելացնելով, որ անհրաժեշտ է օգտագործել առկա ներուժը: Հանդիպման ընթացքում դեսպանը դրական է գնահատել Իրանի եւ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգիռ է ԻԻՀ էներգառեսուրսների օգտագործման հարցում: «Իրանի դրական տրամադրվածությունն այդ առումով նոր պայմաններ է ստեղծում համագործակցության համար»,-ավելացրել է նա: Իր հերթին, Կարեն Նազարյանը նշել է, որ էներգառեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացումը Հայաստանի քաղաքականության ուղղությաններից մեկն է: Այդ առնչությամբ նա հայտարարել է, որ Երեւանը պատրաստակամ է համագործակցել բազմակողմ հիմքի վրա Իրանից գազի առաքման ոլորտում, հաղորդում է «Իռնա» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---