Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների ծրագիրը 9 փետրվարի 2006 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների ծրագիրը, որը տեղի կունենա Ֆրանսիայի Ռամբույե դղյակում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռ.Քոչարյանը եւ Ի.Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով Ֆրանսիայում կլինեն փետրվարի 10-11: Փետրվարի 10-ին ժամը 11:00-ին եւ 12:00-ին տեղի կունենան Ժակ Շիրակի առանձնազրույցները Ռ.Քոչարյանի եւ Ի Ալիեւի հետ: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները առանձնազրույց կունենան Ռամբույե դղյակում: Փետրվարի 11-ին երկու երկրների ղեկավարների բանակցությունները կանցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահների մասնակցությամբ: Ներկայիս բանակցությունների նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների սահմանումն է մեկ տարվա ինտենսիվ բանակցություններից հետո (միջնորդներ, կողմեր, նախագահների Վարշավայում եւ Կազանում կայացած հանդիպումները), հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |