ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Վաշինգտոնում տեղի կունենա մարտի 6-ին

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հանդիպումը: Նշենք, որ համանախագահները որոշել էին իրենց հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ռամբույեի հանդիպումից հետո: Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:Ենթադրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա առաջարկություն կարվի «Պրահայի գործընթացի» շրջանակներում նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---