Աթենքում քննարկվել են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարները

PanARMENIAN.Net - Աթենքի Բենակի թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ քննարկում «Թուրքիայի ուրացման քաղաքականությունը եւ Եվրոպայի անդամակցության ապագայի հեռանկարը» թեմայով: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկումը վարում էր Աթենքի Պանդեոնի համալսարանի դասախոս Խրիստոդուլոս Յալուրիդիսը: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության գործընթացի վերաբերյալ, կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում Թուրքիայում առկա հիմնախնդիրները, ուշադրություն դարձնելով Հայկական ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վրա: Հունաստանի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի «Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի» նախագահ Ֆոտիս Կուվելիսը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի տնօրեն Լորան Լեյլեքյանը, Բրյուսելի Info-turk լրատվական հաստատության տնօրեն Դոգան Օզգյուդենը: Միջոցառմանը ներկա էր Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---