Իրանում ցրվել է ադրբեջանցիների ցույցը

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ադրբեջանցիները, որոնք բնակվում են Իրանի Հարավային Ադրբեջան նահանգում բողոքի ցույց են անցկացրել Թավրիզում` Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրի մոտ: Ցույցը կապված էր այսպես կոչված «Խոջալուի իրադարձությունների տարելիցի» հետ: Ցուցարարները հանդես են եկել պաստառներով` «Ադրբեջան կամ մահ» եւ «Մահ Հայաստանին»: Ցույցը ցրվել է ոստիկանության ներկայացուցիչների օգնությամբ արցունքաբեր գազի միջոցով, ձերբակալվել են հանրահավաքի մի քնաի կազմակերպիչներ, հաղորդում է Իրանի տեղեկատվական «Աֆտաբ» կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---