ՀՀ ներգրավումը Հարեւանության քաղաքականության մեջ ցույց է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ԵՄ պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը գտնում է, որ «Եվրոպային մոտենալու համար Հայաստանը պետք է ջանքեր գործադրի ժողովրդավարական ինստիտուտների, օրենքների գերակայության, մարդու իրավունքների հարգանքի եւ ազատությունների ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է ԵՄ հայտարարությամ նեջ, որ հնչել է մարտի 2-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթից հետո: Փաստաթղթում նշվում է. «Եվրամիությունը բավարարությամբ է արձանագրում քաղաքական բարեփոխումների ուղղությամբ արվող Հայաստանի կառավարության քայլերը, որոնցից են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, հանրահավաքների եւ ցույցերի անցկացման մասին օրենքի փոփոխությունը: Մենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում ակտիվորեն ներգրավվել եւ համագործակցել բարեփոխումներին եւ ԵՄ, ԵԱՀԿ եւ ԵԽ հանաձնաժողովների լիիրավ աջակցության գործընթացին»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից ընտրված նոր օմբուդսմենը, պետք է գործի որպես «ամբողջությամբ անկախ եւ չեզոք ինստիտուտ»:



Հայաստանի ներգրավումը Եվրոպայի նոր հարեւանության քաղաքականության մեջ ցույց է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ԵՄ պատրաստակամությունը` ժողովրդավարության արժեքների, մարդու իրավունքների հարգանքի, օրենքի եւ շուկայական տնտեսության գերակայության, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման հիմքի վրա: Մենք ողջունում ենք Հարավայն Կովկասի երեք երկրների հետ սկսված խորհրդակցությունները` Գործողությունների ծրագրի շուրջ: Մենք հաճույքով նշում ենք, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այդ բանակցություններին»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---