Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը կկայացվի ապրիլի 13-ին

PanARMENIAN.Net - Հայ սպայի սպանության համար մեղադրվող Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ռամիլ Սաֆարովը մեղսունակ է ճանաչվել: Սաֆարովի գործով հերթական դատական նիստը տեղի է ունեցել մարտի 7-ին: Ըստ սպանված Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանի, երկու վկաների ցուցմունքները եւ չորրորդ փորձագետի եզրակացությունը լսելուց հետո, դատարանը մերժեց Սաֆարովի դատապաշտպանի բոլոր միջնորդությունները: Մեղադրական խոսքը եւ պաշտպանի խոսքը, ինչպես նաեւ մեղադրյալի վերջին խոսքը կլսվեն ապրիլի 4-ին: Դատարանի վճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---