Մարդիկ, որոնք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ցանկանում են տեսնել խորհրդային իրողությունների վերադարձը15 մարտի 2006 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում չկան վերահսկվող եւ գրավյալ տարածքներ: Կա ԼՂՀ ամբողջականությունը նրա ներկայիս սահմաններում: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության մասին խոսակցություններին, ապա դրանց հեղինակները պետք է ճշտեն, թե որ Ադրբեջանի մասին է խոսքը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքերով, պատմությանը հայտնի է ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների առնվազն 3 շրջան` մինչհեղափոխական, խորհրդային եւ հետխորհրդային: «Պատմության առաջին եւ երրորդ շրջաններում Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Դա եղել է միայն կարճատեւ խորհրդային շրջանում: Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ Մարդիկ, որոնք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ցանկանում են տեսնել խորհրդային իրողությունների վերադարձը»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ադրբեջանը երկու անգամ պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ: «1988 թվականին, երբ ԼՂԻՄ-ը դեռեւս Ադր.ԽՍՀ կազմում էր, ադրբեջանական իշխանությունները Սումգաիթ սարքեցին, հայկական ջարդեր կազմակերպեցին Բաքվում, այլ քաղաքներում եւ իրագործեցին «Օղակ» պատժիչ գործողությունը ԼՂԻՄ-ում: Դա պատերազմ էր սեփական քաղաքացիների դեմ: ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց անկախ Ղարաբաղի դեմ: Պատերազմը գնում էր Ղարաբաղի տարածքում, եւ մենք ստիպված էինք պաշտպանվել»,-ասել է Վ.Բալասանյանը: Նա հիշեցրել է, որ ԼՂՀ զինված ուժերը անցնելով հակահարձակման ոչնչացրեցին կրակակետերը եւ կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել տարածքների մի մասում, որը աշխարհագրության մեջ կոչվում է Ղարաբաղ: «Այսօր Ադրբեջանը խոսում է երրորդ պատերազմի մասին, եւ համաշխարհային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում դադարեցնելու համար հակահայկական քարոզչությունն այդ երկրում: Ես խորապես համոզված եմ, որ առաջին հերթին համաշխարհային հանրությունը պետք է գնահատական տա կատարվածին: Ադրբեջանցի փախստականների վերադարձը պահանջող հանրությունը պետք է ճանաչի, որ փախստականների գոյացումը` երկու կողմից, Ադրբեջանի պարտադրած պատերազմի արդյունքն է»,-ընդգծել է գեներալ-լեյտենանտը, հաղորդում է Karabakh-online-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |