ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պահպանել Երեւանին եւ Բաքվին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջորջ Ռադանովիչը կոչ են արել իրենց գործընկերներին միանալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով ենթակոմիտեին հասցեագրված նամակին, որտեղ մտահոգություն է հայտնվում Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության խախտման առիթով: Նամակում կոչ է արվում կատարել 2001 թ. Սպիտակ տան եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստորագրած համաձայնագիրը` երկու երկրներին հավասար քանակի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Բացի այդ, նամակի հեղինակները կոչ են անում 2007 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել առնվազն 75 մլն դոլար եւ 5 մլն` Ղարաբաղին, ինչպես նաեւ հավատարիմ մնալ ԱՄՆ հիմնական ազատությունների մասին ակտի 907-րդ ուղղման պահանջներին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---