ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով հանձնաժողովը կպահպանի իր նախկին կարգավիճակը15 մարտի 2006 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողվի նախագահ Լորդ Ռասսել Ջոնսթոնի մարտի 15-ին Փարիզում Եվրոպայի Խորհրդի Խորհրադարանական Վերհաժողովի բյուրոի նիստում ունեցած զեկույցից հետո, քննարկվել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի հետագա ճակատագիրը: Ըստ ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, հավանաբար, ԵԽԽՎ Բյուրոն վերջնական որոշում կկայացնի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը կշարունակի աշխատանքը Բյուրոի հովանավորությամբ: Իր ելույթի վերջում Ռասսել Ջոնսթոնը հանդես է եկել հանձնաժողովի նույն կարգավիճակի պահպանման օգտին: «Նա ընդգծել է, որ ԵԽԽՎ հանձնաժողովի հիմնական նպատակն է նախապատրաստել երկու ժողովրդներին հակամարտության առաջիկա կարգավորմանը: Հանձնաժողովը ամեն ինչ կանի դադարեցնելու համար ռազմական գործողությունների եւ ատելության կոչերը»,-նշել է Տ.Թորոսյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների տեսակետներն այդ հարցի վերաբերյալ համընկել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |