«Հազարամյակի մարտահրավերներ»-ը հնարավորություն կտա ներքաղաքական բարեփոխումներ իրականացնել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը իրականում շատ գոհ է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնդրամի ծրագրին մասնակցելու կապակցությամբ: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մարտի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարը եւ ինքն անձամբ կստորագրեն համապատասխան համաձայնագիրը: «Դա շատ լուրջ ծրագիր է, ինչը ներքաղաքական բարեփոխումներ կատարելու հնարավորություն կտա: Բացի այդ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի կհասնեն»,- նշել է Օսկանյանը:



Խոսելով էներգետիկ խնդրից` Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ երկրի համար շատ կարեւոր է էնէրգիայի աղբյուրների դիվերսիֆիկացին: «Այդ տեսանկյունից մեզ հետաքրքրում են ԱՄՆ-ի մոտեցումները այդ բնագավարում: Մեր էներգետիկ անվտանգությունը նաեւ պայմանավորված է միջուկային էներգիայի պաշարներով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---