Ռուսաստանի ղեկավարներին կոչ են անում դատապարտել բարբարոսությունը Նախիջեւանում

PanARMENIAN.Net - «Նախիջեւանի մշակույթի հայկական հուշարձանները որպես Ադրբեջանի իրականացրաց բարբարոսության օբյեկտ» թեմայով կլոր սեղան է հրավիրվել Մոսկվայում: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են մի շարք կազմակերպությունների ղեկավարներ. Վիկտոր Կրիվոպուսկովը(Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության միություն), Սերգեյ Աբգարյան( Մոսկվայի «Նախիջեւան» հայկական միություն), Յուրի Նավոյան(Հայ-ռուսական համագործակցություն), Էմանուիլ Դոլբակյան(«Արարատ» հայկական մշակութային լուսավորչական միություն), հայտնում է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը:



Կլոր սեղանի արդյունքների հիման վրա կազմվել է հայտարարություն, որում դատապարտվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից 2005 թվականի դեկտեմբերին իրականացրած Նախիջեւանի Հին Ջուղա քաղաքի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը: «XX դարի սկզբին հայկական պատմական շրջան Նախիջեւանը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ապաէ Հայաստանի Հնարապետությունում, հնադարյան հայկական Հին Ջուղա քաղաքում կար մոտ 8 հազար հայկական խաչքրեր, որոնք հանդիսանում էին համշխարհային քանդակագործության գլուխգործոցներ: Յուրաքանչյուր այդպիսի քրիստոնեական տապանաքարի ստեղծմանը մասնակցել են անցյալի մեծ վարպետները: Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվելու ողջ ընթացքում Նախիջեւանում ոչնչոցվել է ավելի քան 4 հազար խաչքար: 1998 թվականից, ՅՈՒՆԵԿՕ-ի ջանքերով, վանդալիզմը դադարեցվել էր,- ասվում է հայտարարության մեջ: Սակայն, հենց այսօր, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան` Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ-ը, ԵՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպությունները ճանապարհներ են փնտրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, պաշտոնական Բաքուն Նախիջեւանում իրականացրել է բարաբարոսության վերջին փուլը` ոտնահարելով միջազգային հանրության բոլոր մարդասիարական ջանքերը»:



Կլոր սեղանի հանրագումարային հայտարարության հեղինակները նաեւ վրդովմունքով նշում են, որ Ադրբեջանը աննախադեպ կերպով, պատմական իրականությանը հակասելով, իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի պատմության աղավաղման պետական քաղաքականությունը, այսինքն, ապակողմնորոշում է եւ շփոթության մեջ է գցում թե' սեփական ժողեվրդին եւ թե' միջազգային հանրությանը, ինչը հակասում է մշակությանին ժառանգության պահպանման համամարդկային նորմերին, 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային եւ ցեղասպանություն է հանդիսանում:



«Մենք դիմում ենք Ռուսաստանի պետական ղեկավարությանը,հասարակական-քաղաքկան մարմիններին, Ռուսաստանի Ուղապառ եկեղեցուն` կոչ անելով անհապաղ դատապարտել վանդալիզմի դրսեւորումները եւ ադրբեջանական իշխանություններից պահանջել խստորեն հետեւել ընդուված միջազգային նորմերին եւ պահպանել երկրում առակ ուրիշ ժողովրդների պատմամշակությաին ժառանգությունը` միջազգայաին կոնվենցիաների համաձայն»,- նշվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---