1915 թվականի Ցեղասպանության տարելիցը Լեհաստանի հայերը կնշեն Վարշավայում Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին, 1915 թվականի Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախօրեին, Լեհաստանի հայերը պատրաստվում են լուռ ցույց անցակցնել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալաությանը հայտնել է Լեհաստանի հայերի հոգեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալենսկին: Նրա խոսքերով, ամբողջ ապրիլը հագեցած է լինելու Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներով: Այդպես, ապրիլի 4-ին Կրակովում Արմին Վեգների` Ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվելու: Նշենք, որ հենց այս լուսանկարներն էին անցյալ տարվա աշնանը առիթ հանդիսացել թուրք դիվանագետների դժգոհություննեի համար, եւ Վրոցլավում բացված ցուցահանդեսը տեւեց ընդամենը երեք օր: Ապրիլի 10-ին քննարկումներ են լինելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նաեւ Ամբողջ Լեհաստանով մեկ ապրիլի ընթացքում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ կանցկացվեն: Ինչպես նշել է Իսահակյան-Զալենսկին, մարտի 26-ին լեհական երրորդ հեռուստաալիք TVP III-ի «Էթնիկ կլիմաներ» հաղորդումը ամբողջությամբ նվիրված է լինելու Լեհաստանի հայկական համայնքին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---