Գարեգին երկրորդը շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին աջակցության համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում23 մարտի 2006 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստյանը երեքշաբթի օրը հանդիպել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ: Հանդիպման ընթացքում թեմի առաջնորդը շնորհավորեց Սթիվեն Հարփերին Կանադայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց կանադական խորհրդարանում հայկական հարցերի եւ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումներում իրականացրած աջակցության համար: Եպիսկոպոսը հայտարարեց, որ հաճույքով իմացել է Կոնսերվատիվ կուսակցության քաղաքական ծրագրերի մասին, պատրաստակամություն հայտնելով աջակցել Կանադայի միջկրոնական եւ էկումենիկ երկխոսությունների հարցում: Եպիսկոպոս Բագրատ Սարգսյանը կանադական կառավարության ղեկավարին հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգի II-ի պաշտոնական նամակը, որում շնորհակալություն է հայտնվում վարչապետին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ս. Հարփերի գրաված դիրքորոշման համար: Հայոց եկեղեցու առաջնորդը հույս հայտնեց, որ Հարփերի պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները ավելի կամրապնդվեն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |