Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին հայկական կազմակերպությունները «Լուսավորենք գիշերը» կամպանիա են նախաձեռնելու31 մարտի 2006 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախօրեին ArmeniaDiaspora եւ Armenica կազմակերպությունները համատեղ «Լուսավորենք գիշերը» կամպանիա են նախծաձեռնել անցկացնել: Կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը «Լուսավորել գիշերը». տների պատուհանագոգերին մոմեր վառել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր մոմ կհիշեցնի մարդկային զոհերի մասին, որ եղել 1915-1923 թվերին: «Միասին «Լուսավորելով գիշերը», մենք կոչ կանենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին եւ ձգտել համայն մարդկության համար արդարություն եւ խաղաղություն հաստատել: «Լուսավորենք գիշերը» կամպանիան առաջին անգամ կազմակերպվել է անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, եւ մենք ցանկանում ենք այն շարունակել այս տարի` հուսալով, որ այն ավանդույթ կդառնա»,- ասվում է կամպանիայի կազմակերպիչների հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |