Դ.Ֆրիդ. Ընտրությունները Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են31 մարտի 2006 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում 2007 եւ 2008 թթ. կհամապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Իր ելույթում նա նաեւ անդրադաձել է այնպիսի տարածաշրջանային հարցերի, ինչպիսիք են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, էներգետիկ անվտանգությունը եւ պատերազմը ահաբեկչության դեմ: Ըստ Ֆրիդի, Բուշի վարչակազմը լրջորեն է ընկալում հայկական կառավարության հավաստիացումներն այն մասին, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Ընտրությունները Հայաստանի կողմից մարտի 27-ին ստորագրած «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրով իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են»,-ասել է նա: «Մենք պետք է հասնենք այդ նպատակին, պահպանելու համար մեր հարաբերությունները»,-ավելի վաղ ասել էր Ֆրիդը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Ամերիկայի Հայկական համագումարի ազգային խորհրդաժողովի մասնակիցների առջեւ: Նա պայմանագիրը անվանեց Հայաստանի կողմից տրված` առաջընթաց գրանցելու եւ ավելիին հասնելու կառավարման, տնտեսական ազատության եւ սեփական ժողովրդի շրջանում ներդում անելու խոսոտւմ: «Հայաստանն ունի ներուժ տարածաշրջանում առաջատար դառնալու համար, առաջընթաց գրանցելով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, որոնք համընթաց են տնտեսական աճին»,-ասել է Ֆրիդը: Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրեց «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագիրը` երկկողմ պայմանագիր, ըստ որի նրան 235 մլն դոլար կհատկացվի 5 տարի ժամկետով: Այդ միջոցները կուղղվեն գույղական ավտոճանապարհաշինությանը, ոռոգման համակարգի զարգացմանն ու դրենաժային աշխատանքներին, որոնք թույլ կտան ավելացնել գյուղական շրջանների ջրամատակարարման ծավալները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |