Աբխազիան փորձում է Վրաստանը ներկայացնել որպես միջուկային զենք ունեցող երկիր

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ռուսական «Ազգային նորությունների գործակալություն» ինտերնետ-հրատարակությունը, հղում անելով Աբխազիայի (Արեւմտյան Վրաստան) անջատողական ռեժիմի վարչակազմին, սենսացիոն տեղեկատվություն էր հրապարակել վրացական զորքերի ծրագրերի մասին, որոնք 1992 թ. պատրաստվել են միջուկային հարվածներ հասցնել «Աբխազիայի հանրապետության» «արեւելյան ճակատի» պաշտպանական զորքերին եւ գյուղերին (Մերկուլա, Ատարա, Ջգերդա), հաղորդում է «Գրուզիա-Օնլայնը»: Ինչպես պնդում է աբխազական կողմը, վրացական զորքերի մտադրությունները ապացուցող փաստաթղթերը որպես ավար են վերցվել «վրաց-աբխազական պատերազմի վերջում 24-րդ բրիգադի շտաբի գրավման ժամանակ»: Ըստ այդ փաստաթղթերի 1992 թ. դեկտեմբերի 26-ին վրացական կողմը մատդիր էր «զանգվածային միջուկային հարված հասցնել34 նպատակակետերին», սակայն չգիտես ինչու վրացիները փոշմանեցին: Հավանաբար, վրաց հրամանատարները, կամ էլ գեներալները, որոնք «մշակել» եւ «հաստատել էին» այդ պլանը, հասկացան, որ կարող են տուժել ոչ միայն աբխազական զորքերը: «Եթե մի կողմ դնենք հեգնանքը եւ լուրջ նայենք այս հարցին, ապա տեսանելի է կատարվածի երկու կողմը: Առաջինը` դե-ֆակտո Աբխազիայի իշխանությունները, փորձելով ավելորդ անգամ ապացուցել նվիրվածությունը Ռուսաստանին, փորձում են Վրաստանին ներկայացնել, որպես միջուկային զենք ունեցող երկիր: Սակայն, իրենք էլ չեն չնկատում, որ դժվար կացության մեջ են դնում Ռուսաստանին: Նշված նյութում ասված է, որ «միջուկային զինամթերքը վերցվել է Անդրկովկասի ռազմական շրջանից` վրացական զորքերի կողմից թալանելու արդյունքում»: Այս անհեթեթության հեղինակը հավանաբար չգիտեր, որ միջուկային զինամթերքի պահեստները հատուկ սարքավորումներով են զինված եւ նրանց պաշտպանությունը ուժեղացված է լինում: Այդ պահեստների թալանը դեռ այն ժամանակ միջազգային սկանդալ կառաջացներ եւ հնարավոր է նույնիսկ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ զինված հակամարտության պատճառ դառնար: Այսպիսով, այդ փաստն արդեն մերկացնում է այս փաստաթղթի հեղինակի սուտը»,-գրում է «Գրուզիա-Օնլայնը»:



Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Կովկասյան հանգույցը», Վրաստանում կտրականապես հերքում են այս տեղեկատվությունը: «Տեղեկությունները, որոնք տարածել են ռուսական, աբխազական եւ օսական աղբյուրները անհեթեթ են»,-հայտարարել է «Արսենալ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական հարցերի փորձագետ Իրակլի Ալադաշվիլին: «Վրաստանում խորհրդային տարիներին իրոք կար տակտիկական միջուկային զենք, որը ռուսական կողմը դուրս բերեց հանրապետությունից 1989 թ. մայիսին»,-հաղորդեց նա: Փսրձագետը նշեց, որ այդ զենքը գտնվում էր Անդրկովկասի ռազմական շրջանի ենթակայության տակ, մասնակիորեն` ՀՕՊ-ի 19-րդ բանակի հրամանատարության ենթակայության տակ: Ըստ Ալադաշվիլու, «Վազիանիում պահվում էին միջուկային մարտագլխիկներ տակտիկական հրթիռների համար եւ միջուկային միջուկով հրանոթային արկեր, Կոպիտնարիի ռազմական օդանավակայանում պահվում էին միջուկային ավիառումբեր»: «Այս ողջ զենքը պաշտպանում էին Խորհրդային բանակի հատուկ ստորաբաժանումները եւ այն դուրս բերվեց վրացական տարածքից 1989 թ. մայիսին»,-ընդգծեց Ալադաշվիլին:



Ընդ որում փորձագետը նշեց, որ միջուկային զենքի օբյեկտները այնքան լավ էին հսկվում, որ «նույնիսկ պատկերացնել չի կարելի, թե այնտեղ պահվող զենքի հետ կարելի էր ինչ-որ բան անել»: «Բացի այդ, այդ զենքը մարտական վիճակի բերելու համար, անհրաժեշտ էին հատուկ տեխնիկա եւ սարքավորումներ, որը վրացական կողմը չուներ»,-նշել է Ալադաշվիլին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---