Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման նախաձեռնողն եղել է Գերմանիան 1 ապրիլի 2006 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման նախաձեռնողն եղել է կայզերական Գերմանիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է թուրքաբան, Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, ՄՊՀ պրոֆեսոր Միխաիլ Մեյերը: Նրա խոսքերով, դա արվել է Անտանտի ուշադրությունը Արեւմտյան ճակատից, որտեղ Գերմանիան պարտություն էր կրում, շեղելու համար: «1915 թվականին իրավիճակը Թուրքիայի արեւելյան վիլայեթների հայ բնակչության օգտին չէր: Մի կողմից` քրդերն ու չերքեսները, որոնք արտաքսում էին հայերին գյուղերից, մյուս կողմից` երիտթուրքերի կառավարության քաղաքականությունը, որը հորդորում էր այդ արտաքսումը եւ մեղադրում հայերին ռուսամետ կողմնորոշման համար: Այս ամենը պատճառ հանդիսացավ Արեւմտյան Հայաստանի բնակչության կեսի զանգվածային արտաքսման եւ ոչնչացման համար»,-ասել է Մեյերը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ «եթե երիտթուրքերը ցանկանային ընդհանրապես ոչնչացնել հայ ազգը, ապա նրանք ոչ մի հայ չէին թողնի Ստամբուլում, Իզմիրում եւ Արեւմտայն Անատոլիայի մյուս խոշոր քաղաքներում»: «Սակայն հայեր այնտեղ մնացին, ճիշտ է մտավորականությունից բացի, որն իրոք ոչնչացվեց»,-ասել է Մ.Մեյերը: «Եթե դատենք ըստ արխիվային նյութերի, ապա ռուսամետության համար հայերին ուղղված մեղադրանքներն, մեղմ ասած, չափազանցված են: Հայ բնակչության հիմնական մասը բնակվում էր գյուղերում եւ բավականին օրինապաշտ էր: Հայկական ջոկատների մասնակցությունը Կովկասյան ճակատին ռուսական բանակի կազմում մեծ չի եղել` իմ հաշվարկներով հայերի թիվը կազմել է շուրջ 3 հազար հոգի: Համաձայնեք, որ սա այն թիվը չէ, որով կարելի է պատճառաբանել ռուսամետությունը»,-գտնում է թուրքագետը: Այնուամենայնիվ, պրոֆեսոր Մեյերը համաձայն է, որ 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն էին: 20 դարի սկզբին ուղղակի չկար «ցեղասպանություն» տերմինը, բայց որ դա ցեղասպանություն է եղել, ոչ մի կասկած չկա: Բանը թվերը չեն, այլ փաստն ինքնին: Եթե հիշաում եք, 1919 թվականին Սատմբուլում սկսվեց Անտանտի կողմից կազմակերպված երիտթուրքերի կառավարության դեմ դատավարությունը: Այնտեղ առաջին անգամ հնչեցին մի ողջ ազգ արտաքսելու եւ ոչնչացնելու վերաբերյալ մեղադրանքները: Սակայն պատժվեցին երկրորդական պաշտոնյաները, ուղղակի կատարողները»,-ընդգծել է Մ.Մեյերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |