Օտտավայում ցուցադրվել է «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Օտտավա համալսարանում, Օտտավայի Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ, ցուցադրվեց «Ցեղասպանությունն իմ մեջ» 50 րոպեանոց վավերագրական կինոնկարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ֆիլմի հեղինակն է մոնրեալցի երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: Ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում, պատմում է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը վերապրածների երեք սերունդների վրա: Ֆիլմի ցուցադրումից հետո կազմակերպվեց հանդիպում հեղինակի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---