Թուրքիան մտադիր է վերականգնել Անին

PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը մտադիր է վերականգնել Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի ավերակները: Անիի պեղումները կտեւեն 10 տարի, որից հետո նախատեսվում է վերականգնել քաղաքը: Ըստ թուրքական «Զամանի», այս տարի աշխտանքները կմեկնարկեն այսպես կոչված Արսլանլի դարպասներից մինչեւ Կարսի դարպասները: 2007 թվականին պեղումներ կկատարվեն Մանուչերի ամրոցում, իսկ 2008 թվականից` Անի ամրոցի շրջակայքում եւ բուն քաղաքում: 2010 թվականին դուրս կբերվի պեղումների ներքին մասը, իսկ 2011-2015 թթ. աշխատանք կտարվի ավերկաների ամրացման եւ ամրոցի հնեաբանական հարստությունների պեղման ուղղությամբ: Հիշեցնենք, որ Անիի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Նիկողայոս Մառը իր աշակերտ Իոսիֆ Օրբելու հետ 1892 թվականին: 1917 թվականին պեղումները վերսկսվեցին: 1964-ին Անիի պեղումներով է զբաղվել թուրք պրոֆեսոր Քեմալ Բալկանը, 1988-2005 թթ. այնտեղ աշխատել է հնեաբան Բեյհան Կարամաղալը: Ինչպես նշում է «Մարմարա» թերթը, «կարեւորն այս նախաձեռնության մեջ այն է, որ հայերը, որպես քաղաքի բնիկ բնակիչներ, ոչ մի տեղ չեն հիշատակվում»: Ներկայիս Անիի լուսանկարի տակ գրված է, որ «քաղաքը թուրքերի գրաված առաջին քաղաքն է, ունի բազում պատմական հարստություններ, որոնք պատկանում են սելջուկներին»:



Անին (լատ. Abnicum-մեծաքաղաք, դղյակ եւ ամրոց) գտնվում է ժամանակակից Թուրքիայի արեւելքի Կարս վիլաեթում, Ախուրյան գետի աջ ափին եւ հանդիսանում է հայկական Անիի թագավորության հնագույն մայրաքաղաքը: Ծաղկման շրջանում քաղաքն ունեցել է շուրջ 100 հազար բնակիչ եւ հայտնի է եղել որպես 1001 եկեղեցիների քաղաք: Այն գտնվում է սահմանամերձ շրջանի քարքարոտ բարձավանդակի վրա, ժամանակակից Հայաստանի հետ Թուրքիայի սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---