Բուշի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալը

PanARMENIAN.Net - Բուշի վարչակազմը ծրագրում է մեծացնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Ադամ Էրելին: Նա դժվարացել է ճշտել, որքանով է աճելու այդ կարգի ֆինանսավորումը: Սույն տարվա 2007 թվականի հոկտոմբերի 1-ին սկսվող ԱՄՆ ֆինանասկան տարվա այդ հարցով բյուջետային հայցը գործադիր մարմնի կողմից արդեն ուղարկվել է ԱՄՆ կոնգրես :



Էրելիի խոսքերով, վարչակազմի այս որոշումը պետք է դիտարկել որպես նրա քաղաքականության շարունակություն. այսինքն «աջակցություն առաջին հերթին, քաղաքացիական վերահսկողության գերակայությունը ռազմականի նկատմամբ, երկրորդ հերթին` տարածաշրջանի կայունությանը ուղղված ռազմական համագործակցությանը, երրորդ հերթին տարածաշրջանի երկրներին ինտեգրացիային նախապատարստմանը»:



Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն, հաջորդ ֆինանսկան տարում ԱՄՆ-ը ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի շրջանակներում պատրաստվում է Ադրբեջանին $28 մլն. տրամադրել, որպես ռազմական օգնություն $4.5 մլն եւ զինծառայողների վերապատրաստման համար $885 հզ., հաղորդում է Իտար-Տասսը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---