ԱՄՆ-ը կուժեղացնեն աջակցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում 8 ապրիլի 2006 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմից եւ կուժեղացնեն աջակցությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին Վաշինգթոնում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նա հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի քաղաքականության աջակցության մասին, որը ուղղված է ժողովրդավարության: Ք. Ռայսը հույս է հայտնել, որ Վաշինգթոն կատարելիք Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ժամանակ կշարունակվի երկու երկրների ռազմավարական համագործակցության ընդլայնման վերաբերյալ երկխոսությունը:Է. Մամեդյարովը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը» ուղղված հետեւողական քաղաքկանության համար: Վաշինգթոնի պաշտոնական անձնաց հետ ունեցած հանդիպումներից հետո Մամեդյարովը հայտարարաեց, որ նրանք ցանկություն են հայտնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնել, որը համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին: «Ամերիկյան կողմը աջակից է նախագահ Իլհամ Ալիեւի հեռատեսական ռազմավարական քաղաքականությանը երկրի ներսում եւ տարածաշրջանում: ԱՄՆ-ը շնորհակալ են Ադբեջանին հակաահաբեկչական կոալիցիայում ջանքերի համար: Նրանք մեզ դիտում են որպես տարածաշրջանային լիդեր»,- ընդգծել է Է. Մամեդյարովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |