Բաքուն դեմ է Եվրախորհրդարանի` Նախիջեւանում հետաքննություն անցկացնելու մտադրությանը11 ապրիլի 2006 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստի հետաքննության հարցով ստեղծված եւ Հայաստան ժամանելու պատրաստվող Եվրախորհրդարանի 10 հոգանոց առաքելության աշխատանքին պաշտոնական Բաքուն համաձայնություն կտա միայն «երկկողմանի հետաքննություն անցկացնելու պայմանով», հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահը հավանություն է տվել Հին Ջուղա պատվիրակություն ուղարկելու որոշմանը: Առաքելության նպատակն է հետաքննել Ադրբեջանի կողմից համաշխարհային ճարտարապետության ժառանգություն հանդիսացողն Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստը: Եվրախորհրդարանի ղեկավարությունը որոշում է ընդունել այդ առաքելությունը վստահել ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, հատուկ հանձնախումբ ձեւավորելու փոխարեն, ինչպես դա առաջ էր ծրագրվում: Առաքելությունը կուղեվորվի Ադրբեջան «Ադրբեջանի մշակութային ժառանգության» վերաբերյալ բանաձեւի համաձայն, որը ընդունվել է 2006 թվականի փետրվարին եւ կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ հնագիտական ժառանգության եւ ուսումնասիրությամբ եւ հետազոտությամբ զբաղվաղ առաքելություններին , մասնավորապես հայկականին, ուսումնասիրել Ադրբեջանի տարածքի հուշարձանները: Պատվիրակությունը կազմված է լինելու 10 խորհրդարանականներից, որոնք նաեւ հանդիսանում են ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ: Նրանք պատրաստվում են այցելել Հին Ջուղա Հայաստան այցի շրջանակներում ապրիլի 17-21-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |