Թուրքիան Հայաստանի առաջ երեք պայման է դնում12 ապրիլի 2006 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Առանց Թուրքիայի կողմից առաջադրված երեք հիմնարար պահանջների կատարման, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կապերի որեւէ զարգացման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում(ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մուրատ Մերջան: Թուրք դիվանագետի խոսքերով, պահանջները հետեւյալն են. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկկողմանի ընդունելի պայամանների հիման վրա, Հայաստանի դրական պատասխանը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Թուրքիայի կառավարության արած առաջարկի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանի որոշակի քալերը 1921 թվականի Կարսի պայմանագրի հիման վրա Թուրքիայի հետ սահմանների ճանաչման ուղղությամբ: «Առանց այս պայմանների կատարման հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին չի կարելի խոսել»,- հայտարարարել է Մ. Մերջանը` ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը կախված է այս երեք պայմանների կատարումից, հաղորդում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |