Ադրբեջանը դեռեւս չի համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին13 ապրիլի 2006 - 21:54 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերների» հավակնորդներին ընտրելիս հիմնականում հաշվի է առնվել «կառավարման որակը երկրում» եւ կաշառակերության մակարդակը ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթակոմիտեի նախագահ, կոնգրեսական Ջիմ Քոլբին: Կոնգրեսականը հայտարարեց, որ Ադրբեջանում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, եւ նշեց, որ սպասում է այն պահին, թե երբ Ադրբեջանը եւս կհամապատասխանի անհրաժեշտ պահանջներին: Քոլբին նշեց նաեւ, որ 907-րդ ուղղման վերանայման հարցը կարող է քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: Նրա խոսքերով, այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենա հանդիպելու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, սակայն վերանայման վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի արտաքին հատկացումների կոմիտեից: Ըստ կոնգրեսականի, 907-րդ ուղղումը կարող է լիովին չեղյալ հայտարարվել մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |