Քուրդերը գնում են նույն ճանապարհով, ինչ եւ Օսմանյան Կայսրության հայերը 1915 թվականին

PanARMENIAN.Net - Ներկայումս քուրդերը գնում են նույն ճանապարհով, ինչ եւ Օսմանյան Կայսրության հայերը 1915 թվականին: Այդ մասին հայտարարել է ստամբուլյան Agos թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը` ելույթ ունենալով թուրքական Մալաթիա քաղաքում անցկացվող ֆորումում: Համաժողովը կազմակերպվել է Malatya Businessmen Association's-ի (MIAD) կողմից: «Հայերը սխալվել են` հավատալով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային եւ Ռուսաստանին այն հարցում, որ մեծ տերությունները կփրկեն իրենց տեղահանումից: Իսկ այժմ քուրդերը հավատում են ԱՄՆ-ին, որ անկախություն կստանան Հյուսիսային Իրաքում: Քաղաքական հաշիվներն ու տարբերությունները կուսակցությունների միջեւ պատք է մի կողմ դնել: Սա Ամերիկան է: Նա կգա, կանի այն, ինչ իրեն պետք է եւ կհառանա` ավարտելով իր գործը: Իսկ հետո դուք կսկսեք պատերազմել միմյանց դեմ»,- ասել նա, հիշեցնելով, որ Առաջին համաշխարահային պատերազմից հետո նույն կերպ վարվեցին նաեւ մեծ տերությունները, հաղորդում է թուրքական Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---