Ռոբերտ Քոչարյանը եւ Գրիգորի Կարասինը քննարկել են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինին: Հանդիպման ընթացքում Գրիգորի Կարասինը տեղեկացրել է, որ Երեւանում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանների հետ տարածաշրջանային խորհրդակցություն անցկացնելու նպատակով: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, Հարավային Կովկասի զարգացումներին, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---