Լեռնային Ղարաբաղում ավարտվել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները20 ապրիլի 2006 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ավարտվել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները` բանակային միավորումների եւ զորամասերի մասնակցությամբ: Զորավարժությունները անցնում էին զինպատրաստության 2006 թվականի ծրագրի համաձայն նպատակ ունենալով որոշել զինված ուժերի զինպատրաստվածությունը ռազմական գործողությունների դեպքում:Զորավարժություններին հետեւում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ, ԼՂՀ ԶՈՒ գերագույն հրամանատար Արկադի Ղուկասյանը, Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ Զինված ուժերի Գենշտաբի ղեկավար, գեներալ գնդապետ Միախայիլ Հարությունյանը: Զորավարժությունների ավարտից հետո կայացավ շքերթ` ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում աչքի ընկած սպաներն ու զինվորները պատվոգրեր ու արժեքավոր նվերներ են ստացել, հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |