Ադրբեջանի ԱԳՆ. «Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները կառուցողական են»

PanARMENIAN.Net - «ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները կառուցողական են եւ ցույց են տալիս, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորման գործընթցին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Նշենք, որ Վ.Օսկանյանը ապրիլի 20-ին հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակն ինքնություն որոշելու իրավունքը, Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել պատերազմի հետեւանքների վերացման հետ կապված խնդիրները: Իսկ երկու օր առաջ հայտարարել էր հետեւյալը. «Եթե Ադրբեջանը համաձայն է այն փաստի հետ, որ ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, որը կարող է իրագործվել ոչ անմիջապես, այլ ապագայում, ապա հայկական կողմը պատրաստ է արդեն այսօր քննարկել հակամարտության հետեւանքները վերացնելու հարցերը` տարածքներ, փախստականներ եւ անվտանգության այլ հարցեր»: «Այս հայտարարությունը վկայում է, որ հայական կողմը մտադիր է ակտիվորեն մասնակցել խաղաղ բանակցություններին,-ասել է Թաղիզադեն:-Փաստացի այս հայտարարությունը հաստատում է, որ հայկական կողմը հավանություն է տալիս «փուլային» լուծմանը: Ինչպես հայտնի է, ըստ «փուլային» տարբերակի, առաջին փուլում պետք է լուծվի Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը ԼՂ մերձակա տարածքներից: Այստեղ կան մի շարք տարրեր, ներառյալ, ականազերծումը, հաղորդակցությունների վերականգնումը, տեղահանվածների վերադարձը, նրանց անվտանգության ապահովումը: Իսկ երկրորդ փուլը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է»:

Ինչ վերաբերում է ինքնորոշմանը, ապա ըստ Թաղիզադեի, «դա միանգամայն հնարավոր է նաեւ պետության կազմում»: «Դա հենց այն բարձր ինքնավարության կարգավիճակն է, որի մասին մենք խոսում ենք: Այդպիսով, դա կարելի է գնահատել որպես հայկական կողմի հավատրմություն խաղաղ բանակցությունների գործընթացին եւ այն բանի գիտակցում, թե որն են Հայաստանի ազգային շահերը»,-ամփոփել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---