208 կոնգրեսականներ կոչ են արել Ջորջ Բուշին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն« անվանել

PanARMENIAN.Net - «ԱՄՆ 208 օրենսդիր ապրիլի 20-ին դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանություն» անվանելու կոչով, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Բուշին հղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը նշել են, որ ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա, որ մարդկության դեմ այդ հանցանքը չդատապարտված մնա: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, մենք մեկ անգամ եւս կհաստատենք մեր պարտավորությունը թույլ չտալու, որ նման հանցագործություններ կրկնվեն ապագայում: Հիշելով ցեղասպանության մասին, մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին: Մեր ժողովրդի եւ ողջ համաշխարհային հանրության շահերից է բխում հիշել անցյլաը եւ համոզված լինել, որ այն երբեք չի կրկնվի»,-նշվում է նամակում: Նամակի տակ ստորագրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 178 անդամներ եւ 30 սենատորներ:



Հիշեցնենք, որ 2000թ.-ի փետրվարին այն ժամանակ նախագահի թեկնածու Ջորջ Բուշը խոստացել էր ընտրվելու դեպքում ճշտորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն ընտրվելուց հետո նա մշտապես խուսափել է օգտագործել ցեղասպանություն բառը` փոխարենը օգտագործելով զանազան խուսափողական արտահայտություններ, թուլացնելով պատմական իրողության իրավական հետեւանքների ազդեցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---