Արգենտինայի Սենատը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը21 ապրիլի 2006 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Արգենտինյան Հանրապետության Ազգային սենատը հատուկ հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության 91-ամյակի առիթով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հայտարարության մեջ Ազգային սենատը խիստ քննադատում է հայ ժողովրդի նկատմամբ գործած ոճիրը եւ իր զորակցությունը հայտնում Հայոց ցեղասպանության զոհերին եւ նրանց հարազատներին, որոնք կրել են եւ կրում են այս ցավալի դեպքերի հետեւանքները:Հատուկ հայտարարությամբ նաեւ ափսոսանք է հայտնվում այն հետեւողական մերժողականության առնչությամբ, որը խոչընդոտում է հիշողության պահպանմանը, ծնելով անպատժելիություն, ինչը հիմք է հանդիսանում հանցագործությունների կրկնության համար: Հայտարարության մեջ կոչ է արվում վերագնահատել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների գործունեությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |