Բաքու. ԵԱՀԿ ՄԽ-ն այն մեխանիզմն է, որը կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք երկիր են ներկայացնում, որոնք ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են, եւ դա հենց այն մեխանիզմն է, որը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որտեղ պետք է քննարկել եւ կարգավորել խնդիրները: «Կարծում եմ, մենք պետք է հրաժարվենք կեղծ հայրենասիրական ճարտասանությունից` պետք է լուծում որոնել: Եվ այս դեպքում այն, ինչ անվանում ենք «Պրահայի գործընթաց», «փուլային ժամանակացույց» դա այն է, ինչը համապատասխանում է մեր ազգային շահերին: Ցանկացած սթափ դատող մարդ հասկանում է. այժմ սկսել քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նշանակում է սպանել գործընթացը»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ «իր երկրի համար կարեւոր է լուծել տարածքների եւ ներքին տեղահանվածների խնդիրները, որոնց պետք է տեղավորել եւ վերադարձնել մշտական բնակության վայրեր»: «Իհարկե, տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի իրավասությանը բոլոր ատրիբուտներով եւ այստեղից բխող հետեւանքներով: Պետք է Ղարաբաղ վերադարձնել նաեւ նրա ադրբեջանական համայնքը` այն մարդկաց, որոնք ապրում էին, օրինակ, Շուշիյում, պետք է վերադառնան այնտեղ: Սակայն, ինչպես ասվում է, «սատանան մանրուքների մեջ է»: Կարծում եմ, որ բանակցային գործընթացը դեռեւս չի սպառել իրեն, այն պետք է շարունակվի: Սակայն բանակցությունների առաջընթացը կախված է ոչ միայն Ադրբեջանից` ճանապարհի իր մասը պետք է անցնի նաեւ Երեւանը, այժմ «գնդակը նրանց խաղակեսում է»,-նշել է Մամեդյարովը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---